Home / Հայաստան / Գիտնականները կենդանիների նոր տեսակներ են գտել

Գիտնականները կենդանիների նոր տեսակներ են գտել

Չինաստանի,Լաոսի, Կամբոջայի և Վիեթնամի տարածքով հոսող Մեկոնգ գետի շրջանում կենդանիների շուրջ 200 նոր տեսակներ են հայտնաբերվել, ասված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի  (WWF) 2010 թվականի զեկույցում:

BBC-ի փոխանցմամբ` WWF-ը, սակայն, մտավախություն ունի, որ հայտնաբերված կենդանիների որոշ տեսակներ կարող են անհետանալ մարդածին գործոնի պատճառով մինչ գիտնականները կհասցնեն հետազոտել նրանց:

Բացառիկ բացահայտումներից է, օրինակ, միայն իգական սեռ ունեցող մողեսը, որը սերունդ է տալիս կլոնավորման միջոցով: