Home / Հայաստան / 4 քաղաքական ուժեր հրաժարվել են ընդգրկվել ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում

4 քաղաքական ուժեր հրաժարվել են ընդգրկվել ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Այդ քաղաքական ուժերն են` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Այս քաղաքական ուժերը թեև հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում, սակայն շարունակելու են մնալ Կոնգրեսի կազմում, գրում է թեևթը` հիշեցնելովմ որ մինչ այդ էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդն էր հայտարարություն տարածել, որ իրենց կուսակցությունից Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկվելու է միայն այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: