Home / Հայաստան / Ադրբեջանցի երգչուհին հիշել է Հայաստանում իրեն շնորհված կոչման մասին

Ադրբեջանցի երգչուհին հիշել է Հայաստանում իրեն շնորհված կոչման մասին

Ադրբեջանցի երգչուհի, Միլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կլուծվի, և հայերն ու ադրբեջանցիները խաղաղության մեջ կապրեն: Այս մասին նա ասել է Vesti.Az-ի հետ զրույցում:

«Հեռավոր 1978 թվականին ինձ Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստուհու կոչում է շնորհվել: Վերջերս լսել եմ, որ հայերը երգում են իմ նոր` «Ցավոք, խրվել ես հոգուս մեջ» երգը: Ի դեպ, ինչպես ինձ ասել է Ռուսաստանում մեր դեսպանը` Պոլադ Բյուլբյուլօղլուն, ինքը Հայաստանում է եղել: Այնտեղ նրան հարցրել են իմ նոր ալբոմների մասին», – ասել է Խանլարովան:

«Անիծվեն նրանք, ովքեր մեր ազգերի միջև խռովություն են մտցրել: Հանուն մարդկության վստահ եմ, որ մեր հակամարտությունը շատ շուտով կլուծվի, և մենք խաղաղության ու փոխըմբռնման մեջ կապրենք»,- ասել է նա: