Home / Հայաստան / Կուսակցություններին բաժանեցին գովազդային վահանակները. ամենաշատը բաժին ընկավ ԲՀԿ-ին

Կուսակցություններին բաժանեցին գովազդային վահանակները. ամենաշատը բաժին ընկավ ԲՀԿ-ին

ՀՀ ԿԸՀ-ն երեկ հրավիրած նիստում որոշեց, թե ՀՀ ողջ տարածքում տեղադրված 5 ք.մ. մակերեսը գերազանցող գովազդային վահանակները կուսակցությունների միջև ինչպես պետք է բաշխվեն նախընտրական քարոզարշավի շրջանում:

Առաջադրման փաստաթղթերի հետ միասին, ըստ գովազդային վահանակների հրապարակված ցանկի, կուսակցոթյունները պետք է հայտ ներկայացնեին, թե որ վահանակներն են ցանկանումվարձակալել: Գրանցված 9 քաղաքական ուժերից հայտ էին ներկայացրել միայն ՀՀԿ-ն` 133, ԲՀԿ-ն` 127, ՕԵԿ-ը` 93, ՀՅԴ-ն` 54, «Ժառանգությունը»` 74 վահանակի համար:

Բոլոր այն վահանակները, որոնց համար մեկից ավել հայտ էր ներկայացվել, բաշխվեցին վիճակահանությամբ: Արդյունքում` ՀՀԿ-ին բաժին հասավ 100, ԲՀԿ-ին` 114, ՕԵԿ-ին` 64, «Ժառանգությանը»` 50, ՀՅԴ-ին` 38 վահանակ, գրում է «Հայկական ժամանակը»: