Home / Տեսանյութեր / 21-րդ դարում վերջին անգամ Վեներան անցավ արևի առջևով (ՖՈՏՈՇԱՐՔ)

21-րդ դարում վերջին անգամ Վեներան անցավ արևի առջևով (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հունիսի 5-ի` լույս 6-ի գիշերը աշխարհի բոլոր ծայրերից, բացառությամբ Հարավային Ամերիկայից և Արևմտյան Աֆրիկայից կարելի էր բացառիկ տիեզերական երևույթի ականատես լինել` ինչպես է Վեներա մոլորակը սահում Արևի սկավառակի առջևով: Մոլորակի «երթը» արևի սկավառակի ֆոնին սկվել է Երևանի ժամանակով 02:09-ին և տևել ավելի քան 6 ժամ: Նման երևույթ կրկին հնարավոր կլինի տեսնել միայն 2117 թվականին:

Վեներայի անցման բոլոր փուլերը կարելի էր տեսնել արևելյան Ավստրալիայում և արևելյան Չինաստանում, ինչպես նաև Ռուսաստանում` Հեռավոր արևելքում, Ուրալի հյուսիում և Սիբիրում:

Հազարավոր մարդիկ հատուկ տեղադրված հարթակների վրա, մեծ էկրաններով հետևում էին Վեներայի պտույտին: 21-րդ դարում առաջին նման անցումը տեղի էր ունեցել 2004-ի հունիսի 8-ին: Մինչ այդ` 1874-ին և 1882-ին:

Լուսանկարները` Daily Mail կայքից