Home / Հայաստան / ԲՀԿ-ն բոյկոտում է նախագահական ընտրությունները, կարծում է Կարապետյանը

ԲՀԿ-ն բոյկոտում է նախագահական ընտրությունները, կարծում է Կարապետյանը

ԲՀԿ-Ն քաղաքական բոյկոտ է հայտարարում նախագահական ընտրություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ-ի քաղխոհրդի նիստ, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին չի մասնակցելու և որևէ թեկնածուի չի սատարելու:

«Թեկնածու չի առաջադրում և ոչ մեկին էլ չի սատարում: Այսինքն՝ ոչ մի ձևով չի մասնակցում այդ գործընթացին: Քաղաքականության մեջ սա կոչվում է բոյկոտ՝ ինչ վերլուծություններ ու բացատրություն էլ տան: Եվս մեկը: Մնացին մնացածը…»,- գրել է Արամ Կարապետյանը: