Home / Հայաստան / Պաշտոնական. Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու և որևէ մեկին չի սատարելու

Պաշտոնական. Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու և որևէ մեկին չի սատարելու

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց՝ ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին:

Ինչպես հաղորդում է «Բարգավաճ Հայաստանի» պաշտոնական կայքը, բացման խոսքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:

2. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: