Home / Հայաստան / Հայրիկյանը շտապել է մահափորձի հետևում ռուսական հետք տեսնել. նախագահի թեկնածու

Հայրիկյանը շտապել է մահափորձի հետևում ռուսական հետք տեսնել. նախագահի թեկնածու

Պարույր Հայրիկյանը չպետք է շտապեր իր մահափորձի հետևում ռուսական հետք տեսնել: Այս մասին ասել է ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

«Դեպքից հետո մի տեսակ տպավորություն է ստեղվել, որ վիրտուալ թշնամի ենք ստեղծել, իսկ թե ով է՝ անհայտ է: Մենք էլ սկսում ենք պայքարել այդ վիրտուալ թշնամու դեմ», – ասել է Հարությունյանը:

Նա  նշել է, որ չի կասկածում որևէ թեկածուի կամ որևէ քաղաքական ուժի, որը չի մասնակցում ընտրություններին:

Արամ Հարությունյանը վերահաստատել է, որ պատրաստվում է հանել իր թեկնածությունը նախագահական ընտրություններից տասն օր առաջ՝ անկախ նրանից, թե դրանք երբ կանցկացվեն:

Նախագահի թեկնածուն ասել է, որ չի պատրաստվում թիկնապահների օգնությանը դիմել, քանի որ ինքը Հայաստանի քաղաքացի է՝ «ձեզանից մեկը», և այդ դեպքում յուրաքանչյուր քաղաքացի պետք է թիկնապահ ունենա: