Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը «մի քիչ մրսած է»

Սերժ Սարգսյանը «մի քիչ մրսած է»

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հետաձգումը իրականում երկու պատճառ ունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ Սարգսյանը ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի պատճառով է դադարեցրել քարոզարշավը, այլև հիվանդության:

«Բանն այն է, որ այս ցուրտ օրերին Սարգսյանը մարզերում անցկացրած քարոզարշավի ընթացքում մրսել է ու «կորցրել» ձայնը», – գրում է «Ժողովուրդ»-ը:

Թերթը այդ հարցով դիմել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, ով ասել է.

«Մեր քարոզարշավը կշարունակվի: Ուղղակի գրաֆիկների մեջ փոփոխություն կլինի: Տենց առողջական լուրջ խնդիր չկա, մի քիչ մրսած է, բայց դա կապ չունի քարոզչության հետ: Գրաֆիկի փոփոխություն կլինի, ու կշարունակվի»: