Home / Տեսանյութեր / Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ-ի և «Սարդարապատ»-ի ներկայացուցիչների հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ-ի և «Սարդարապատ»-ի ներկայացուցիչների հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են  «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվել են ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: