Home / Տեսանյութեր / ԼՂՀ-ն քննարկել է գերմանական երկրամասի հետ համագործակցության հարցերը

ԼՂՀ-ն քննարկել է գերմանական երկրամասի հետ համագործակցության հարցերը

Ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հեսսեն երկրամասի (ԳԴՀ) Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Արցախի շահագրգռվածությունը գերմանական կողմի հետ բազմակողմանի համագործակցություն հաստատելու մեջ և  դրա համար  անհրաժեշտ նախադրյալների առկայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և ԼՂՀ միջև համագործակցության հեռանկարների հետ կապված կոնկրետ հարցեր: