Home / Տեսանյութեր / Հոկտեմբերի 27-ը և Հրաչ Մուրադյանի սպանությունը. ՀԱԿ-ը ցավակցում է

Հոկտեմբերի 27-ը և Հրաչ Մուրադյանի սպանությունը. ՀԱԿ-ը ցավակցում է

Հայ Ազգային Կոնգրեսը իր վրդովմունքն է հայտնում Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սդանության առթիվ, ցավակցում նրա հարազատներին ու բարեկամներին։

Կոնգրեսի ցավակցական հայտարարության մեջ տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչություն:

«Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում` մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյեկտվեր նաև ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ։ Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միևնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետևանք են ներկա կոռուպցիոն համակարգի և ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի», – նշում է հայտարարության հեղինակները։