Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը կարևորել է «Ռոսնեֆտ»-ի մուտքը Հայաստան

Սերժ Սարգսյանը կարևորել է «Ռոսնեֆտ»-ի մուտքը Հայաստան

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, «Ռոսնեֆտ»-ի մուտքը Հայաստանի տնտեսություն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում: