Home / Հայաստան / «Բարև Երևան» դաշինքի անդամը հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են

«Բարև Երևան» դաշինքի անդամը հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոնը շարունակում է հաղորդել ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի մասին.

12:10, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Գայանե Հովհաննիսյանի հաղորդած տվյալների համաձայն՝ 1/8 ընտրատեղամասում տեղամասային կնիքը բացակայել է:

12:15, Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 տեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Արմեն Բաբաջանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ 100 քվեաթերթիկ պակասում է:

12:25, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Հայկանուշ Խաչատրյանի հավաստմամբ՝ 3/06 ընտրատեղամաս են ներխուժել մարդիկ, փորձել են ճնշում գործադրել հանձնաժողովի անդամների եւ ընտրողների վրա:

12:30. Ընտրող Մարիամ Վարդանյանն ահազանգում է, որ Քանաքեռ-Զեյթունի 3/20 տեղամասում ընտրողներին գումար եւ տեսախցիկներ են բաժանում:

12:35. Ընտրողներից մեկն ահազանգում է, որ Շենգավիթի թիվ 10 դպրոցի տեղամասի տարածքում կան կուտակված մարդիկ եւ ավտոբուսներ:

12:40. քաղաքացիները ահազանգում են, որ Հրազդանի կիրճում գտնվող, Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանի աշխատակազմի բոլոր անդամներին վճարում են 10000-ական դրամ եւ տեղափոխում են ընտրատեղամասեր ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

12:45. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Վանիկ Խոյեցյանն ահազանգում է, որ 5/03 տեղամասի դիմաց վկայական չունեցող անձանց կուտակումներ կան:

13:00. 4/21 տեղամասում «Ժառանգություն» կուսակցության նշանակած հանձնաժողովի անդամ Աննա Կիրակոսյանն ահազանգում է, որ անհետացել է կնիքը:

13:24. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Ավետիք Սարգսյանի հաղորդած տվյալների համաձյան՝ 13/01 տեղամասի դիմաց երեք անձ ցուցակներով կանգնած հետեւում են ընտրական գործընթացին:

13:50. Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ 7/1 և 7/3 տեղամասերի հանձնաժողովների «Ժառանգության», ՀԱԿ և Դաշնակցության հանձնաժողովականներին 099 200010 հեռախոսահամարից զանգահարել է մեկը` ներկայանալով որպես հանձնաժողովի նախագահ, ու ասել, որ հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը: Պարզվում է, որ այդ հեռախոսահամարը Սամվել Ալեքսանյանի քրոջ տղա Վարդանինն է:

13:50. Բաբաջանյան 1, բն. 20 հասցեի բնակիչ, ընտրող Աշոտ Ավետիքի Սարգսյանն ահազանգում է, որ երբ գնացել է քվեարկելու 8/14 տեղամասում, իր հասցեի տակ գրանցված է եղել անծանոթ անունով անձ՝ Մարգարիտա Կուպերեւսկա Ամրելի, ծնվ. 1995թ.:

13:55. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Գեւորգ Մարտիրոսյանն ահազանգում է, որ 6/34 տեղամասում Մարատ Հովհաննիսյանի փոխարեն քվեարկել է ոմն Գուրգեն Արեգյան:

14:00. Ընտրող Սոֆիան ահազանգում է, որ Նորքի 1-ին զանգվածում, 162 դպրոցում տեղակայված 3/33 տեղամաս ավտոմեքենաներով մարդիկ են բերում քվեարկելու: Ավտոմեքենաների համարներն են՝ 09 ՕՕ 555 արծաթագույն մերսեդես, 02 SO 978 վազ 21 06 մակնիշի մեքենա, 092 SS 03 նիվա, 14 375 սեւ ֆոլցվագեն, 32 SO 025 օպել, 22 SO 362 օպել, 29 SO 547 մոսկվիչի նման մեքենա, 09 ՕՕ 555 սեւ տոյոտա, 31 ՕՕ 500, 07 մակնիշի մեքենա, եւ դեղին գազել:

14:15. 8-րդ բուժմիավորման աշխատակցին զանգահարել են 28-58-09 հեռախոսահամարից եւ հարցրել են՝ գնացե՞լ է ընտրության, ո՞ւմ է ընտրել, նաեւ ասել են, որ իր ընտանիքի անդամների մասին մանրամասն տվյալներ ունեն:

14:20. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Թամարա Սարգսյանն ահազանգում է, որ 5/34 տեղամասի մոտ՝ Աղայան դպրոցի շրջակայքում, կուտակումներ կան, նույնիսկ ոստիկանները չկարողացան ցրել մարդկանց:

14:30. Քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, հայտնում է, որ առավոտից 03 LS 448 եւ 60 համարի 0962Տ համարներ ունեցող գազելներով եւ 22ՍՍ065 համար ունեցող Mercedes Sprinter ընտրողներին տեղափոխում են 13/32, 13/33 տեղամասեր:

14:50. 8/23 տեղամասում ընտրողի մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ՝ քվեարկված ՀԱԿ-ի օգտին: Քվեաթերթիկները նրան են փոխանցել ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար, նա քվեարկել է ՀԱԿ-ի օգտին: Այժմ նա քաղմասում է:

15:00. Քաղաքացին ահազանգում է, որ 75 դպրոցում տեղակայված 11/33 եւ 11/34 տեղամասերում քվեարկել են արտասահմանում գտնվող քաղաքացիների փոխարեն:

15:00. «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամ Սուսաննա Մուրադյանն ահազանգում է, որ 10/24 տեղամասում նկատվում են մարդկանց կուտակումներ:

15:05. 3/20 տեղամասում ցուցակներով կանգնած անհայտ անձինք ընտրողներին են հետեւում:

15:07. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակի անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգում է, որ, երբ գնացել է 4/29 ընտրատեղամաս, տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Նրան առաջարկել են իր ընտանիքի այլ անդամի փոխարեն քվեարկել։ Երբ ասել է, որ ուրիշ մարդու փոխարեն իրավունք չունի ստորագրել, դա ապօրինի է, առանձին թղթի վրա արտագրել են իր տվյալները։

15:10. «Առավոտ» թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը տեղեկացնում է, որ 6/23 տեղամասում հանձնաժողովի անդամների դիմաց ցուցակներով կանգնած անհայտ անձինք հետեւում են ընտրողներին: Հռիփսիմե Ջեբեջյանին խոչընդոտել են նկարահանել այդ գործընթացը:

15:30. Hetq.am-ի փոխանցմամբ՝ 7/15 տեղամասում առկա են կուտակումներ քվեատուփի եւ ընտրացուցակների մոտ: Հանձնաժողովի նախագահը դիտորդին սպառնացել է, որ տեսախցիկը նրա ձեռքից կվերցնի, եթե շարունակի նկարել: Տեղամասից դուրս եւս մեքենաների կուտակումներ են, իսկ ոստիկանները մտադրություն չունեն հեռացնել մեքենաները տարածքից: