Home / Հայաստան / Դիտորդը մատյանով հարվածել է «Ժառանգության» անդամի դեմքին

Դիտորդը մատյանով հարվածել է «Ժառանգության» անդամի դեմքին

3/19 ընտրատեղամասում ընդհարում է տեղի ունեցել: ԲՀԿ-ի հանձնաժողովի անդամը հայտնաբերել է, որ 4 հոգի փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում, մինչդեռ Քանաքեռ-Զեյթունի բնակիչ չեն եղել: Երբ նրանց անձնագրերը վերցրել է հանձնաժողովի քարտուղարը՝ «Ժառանգության» անդամ Մարիամ Կարապետյանը, վրա է հասել «Տնտեսություն եւ սոցիրավունք» կենտրոնի դիտորդ Սարգիս Մաղդեսյանը եւ քարտուղարի մատյանով հարվածել է կնոջ դեմքին, հայտնում է Aravot.am-ը:

Կայքի թղթակցի ներկայության պահին էլ կնոջ դեմքի վրա հարվածի հետքը կար: Կինն այնպիսի հոգեվիճակում էր, որ չէր ուզում խոսել ու մեկնաբանել դեպքը: Նա խնդրում էր որպես կին իրեն հասկանալ եւ մտնել դրության մեջ, հարցեր չտալ: Միայն ասել է, որ իրեն չեն վախեցրել եւ ինքը վախեցող չէ, եթե ամեն ինչին տրվել է իրավական ընթացք: Հանձնաժողովի նախագահ Կարեն Բաղոյանը ասել է, որ արձանագրություն է կազմվել, 4 անդամ ստորագրել է արձանագրության տակ: Հանձնաժողովի անդամը բուն հարվածի ժամանակ այնտեղ չի եղել, լսել է տեղամասում աղմուկ ու վազել է, հասկանալով դեպքը՝ տեղամասից վռնդել է դիտորդին:

Լուսանկարը՝ Aravot.am-ի