Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի «պասաժիրները» չգիտեն՝ ուր են իրենց տանելու

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի «պասաժիրները» չգիտեն՝ ուր են իրենց տանելու

Նաիրի Զարյանի փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի մոտ, առավոտից երթուղային Գազելներ են կայանել, որոնց երթուղին կապված չէ այդ փողոցի հետ:

Civilnet.am-ի լրագրողի հարցին՝ «կասե՞ք՝ ինչու են էստեղ հավաքվել այս մարշրուտկեքը», երիթուղայիններից մեկում նստած տղամարդկանցից մեկը պատասխանել է՝ «Իսկ դուք կասե՞ք, մենք էլ տեղյակ չենք»:

Նա նշել է, որ իրենք «պասաժիր են» ու սպասում են, թե ուր է գնալու երթուղայինը:  «Մեզ գալու են տանեն», – ասել է «պասաժիրներից» մեկը:

Սպասում են, որ ո՞ւր գնան հարցին՝ նա պատասխանել է՝ «չգիտենք»:

Տեսանյութը՝ Civilnet.am-ի