Home / Հայաստան / Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 44,95%-ը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 44,95%-ը

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 366 982 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 44,95 տոկոսը: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնել է հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ըստ վարչական շրջանների մասնակցության պատկերը հետևյալն է՝

Աջափնյակ` 43 533 ընտրող (53,33 տոկոս)
Ավան` 19 522 ընտրող (51,56 տոկոս)
Արաբկիր` 41 184 ընտրող (43,93 տոկոս)
Դավիթաշեն`14 193 ընտրող (45,54 տոկոս)
Էրեբունի` 38 211 ընտրող (42,03 տոկոս)
Կենտրոն` 36 444 ընտրող (39,16 տոկոս)
Մալաթիա-Սեբաստիա`36 431 ընտրող (35,35 տոկոս)
Նոր Նորք` 45 990 ընտրող (46,89 տոկոս)
Նորք-Մարաշ` 5 373 ընտրող (53,09 տոկոս)
Նուբարաշեն` 4 039 ընտրող (51,86 տոկոս)
Շենգավիթ` 56 851 ընտրող (50,66 տոկոս)
Քանաքեռ-Զեյթուն` 25 211 ընտրող (44,36 տոկոս):