Home / Հայաստան / ԿԸՀ նախագահը ընտրողներին հորդորում է չհեռացնել կնիքը անձնագրերից

ԿԸՀ նախագահը ընտրողներին հորդորում է չհեռացնել կնիքը անձնագրերից

Մայիսի 5-ին ժամը 07.00-ին մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում ձևավորված 464 տեղամասային ընտրայան հանձնաժողովները գումարել են նիստեր:

ՏԸՀ-ների 3712 անդամներից չեն ներկայացել 12-ը: Նրանցից 8-ը նշանակված են եղել «Ժառանգության», 2-ական անդամներ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և ՀՅԴ-ի կողմից: «Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ժամը 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը վստահեցրել է, որ այս պահի դրությամբ դրոշմակնքման համար նախատեսված թանաքանյութի հետ կապված որևէ ահազանգ չկա: Նա հորդորել է ընտրողներին զերծ մնալ տարբեր նյութերի գործադրմամբ թանաքանյութի արհեստական հեռացման փորձերից, ինչը նկատվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ:

Ըստ ՀՀ ոստիկանության, ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են: