Home / Հայաստան / Մուսինյանը վստահ է՝ «միշիկյան» կայքերը սադրում են. Ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Մուսինյանը վստահ է՝ «միշիկյան» կայքերը սադրում են. Ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Մայիսի 5-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ 8/23 ընտրատեղամասում  հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մ.-ի մոտից քվեարկած 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը: Հետաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի բաժինը:

Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը iLur.am-ի հետ զրույցում ասել է, որ միշիկյան լրատվամիջոցները նման կերպ փորձում են զանազան կեղծիքներով շեղել հասարակության ուշադրությունը հանրապետականի կողմից ամեն րոպե կատարվող ապօրինություններից և հանցագործություններից:

«Սրա համար պատրաստ են նույնիսկ գետնով տալ բանականություն ու տրամաբանություն ասվածը: Այնպես որ՝ չարժե զարմանալ: Իրավապահները պարտավոր են պատասխանատվության ենթարկել այդ սադրանքի ինչպես կատարողներին, այնպես էլ հեղինակներին»,- ասել է Մուսինյանը:

iLur.am-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը տարածել են 1in.am և Henaran.am կայքերը: