Home / Հայաստան / Պուտինի հասցեին հայհոյանքը Թբիլիսիի դատարանը 100 լարի է գնահատել

Պուտինի հասցեին հայհոյանքը Թբիլիսիի դատարանը 100 լարի է գնահատել

Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է «Ազատ գոտի» կազմակերպության անդամներ Պարնավազ Չկադուային և Դավիթ Գոգոխիային 100-ական լարիի չափով՝ այսօր անցկացված ակցիայի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: Ակցիայի ժամանակ ակտիվիստները բողոքել են ձերբակալված ՆԳՆ նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբաշվիլիի ձերբակալության և Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության դեմ:

Դատավարության ավարտից հետո «Ազատ գոտու» ակտիվիստները կարճաժամկետ ակցիա են անցկացրել՝ բողոքարկելով դատարանի որոշումը: