Home / Հայաստան / Հետխորհրդային երկրների վրա ճնշում են գործադրում. Քեթրին Էշթոն

Հետխորհրդային երկրների վրա ճնշում են գործադրում. Քեթրին Էշթոն

Երկրներն իրենք պետք է որոշում ընդունեն Եվրամիության՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնացելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Նրա խոսքով՝ ներկա պահին հետխորհրդային տարածքում ճնշում է գործադրվում՝ երկրներին դեպի այս կամ այն որոշումն ուղղելու նպատակով:

Իր հերթին, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչյուսը, անդրադառնալով Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովին, նշել է, որ Լիտվան կանի ամեն ինչ, որպեսզի գագաթաժողովը հաջող ընթանա, հայտնում է Еvrazesnews-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի Հայաստանը մտադիր է անդամագրվել Մաքսային միությանը, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը: