Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը ադրբեջանցի աղջկա բռնաբարության համար հայտնվել էր Բաքվի բերդո՞ւմ

Սուրիկ Խաչատրյանը ադրբեջանցի աղջկա բռնաբարության համար հայտնվել էր Բաքվի բերդո՞ւմ

Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «քրեական անցյալի» ևս մեկ դրվագ.

«Գորիսում 1970-ականներին լայն տարածում էր ստացել ատամնատեխնիկի եկամտաբեր մասնագիտությունը: Լիսկան ևս դառնում է «զոբնիկ» և Ուկրաինայի Զապորոժիեի մարզում զբաղվում այդ գործով: 1970-ականների վերջերին ամուսնանում է և ունենում է 2 դուստր: 1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առևանգում, բռնաբարում և կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս: Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում և ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»:

Սամվել Հարությունյանի խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանը պատիժը մի քանի տարի կրել է սկզբում Շուշիի, ապա Բաքվի բանտերում. «Մականվանը հարիր վարքի համար ոչ միայն ողջ է մնում (պատկերացրեք, թե ինչ կանեին Հայաստանում հայ աղջիկ բռնաբարած և ազատազրկված մարդուն), այլև ժամկետից շուտ ազատվում է, ապա «զուբնիկի» զբաղմունքը շարունակում Զապորոժիեում: Այդ ամենից հետո Լիսկան 1990-ի գարնանը եկավ Գորիս և սկսեց ակտիվորեն զբաղվել հայոց ինքնապաշտպանությամբ, ինչը չէր կարող վրիպել իշխող վերնախավի ուշադրությունից: Նրան անմիջապես վերապահվեց առանձնահատուկ դերակատարություն: Հիշարժան է, որ Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար, Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, նախագահ, քաղաքապետ, ՀՀ ԱԺ 3 նստաշրջանների պատգամավոր, բազմամյա մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերը նշված արտասովոր քրեական ընթացքի մասին բազմիցս հրապարակած կենսագրությունում չի արել եւ ոչ մի հիշատակում»: