Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավել են Ալիկ Սարգսյանի նվերը. փաստաբան

Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավել են Ալիկ Սարգսյանի նվերը. փաստաբան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել  է, թե Սուրիկ Խաչատրյանի մոտից առգրավված զենքերից մեկը՝ «Բերետտա» տեսակի ատրճանակը, ինքնաշեն է ու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի (լուսանկարում) նվերն է Խաչատրյանին:

«Ակնհայտ է, որ այդ ատրճանակը օրինական լինել չէր կարող և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր այն անձը, որը դա պահել, սարքել ու օգտագործել է»,- ասել է փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ հանկարծ քննչական մարմնից իրենք տեղեկանք են ստանում, որ ինքնաշեն զենքը օրինական կարգով տրված է եղել Սուրիկ  Խաչատրյանին:

«Պարզվում է, որ 2009 թվականի հունիսի 22-ին զենքը Խաչատրյանին է նվիրել  ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը», – ասել է Ալումյանը: