Home / Հայաստան / Օբաման Ադրբեջանին կոչ է արել ուղիղ երկխոսության դուրս գալ Հայաստանի հետ

Օբաման Ադրբեջանին կոչ է արել ուղիղ երկխոսության դուրս գալ Հայաստանի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նշել է, որ «լիովին վստահում է» ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Վերջինիս նշանակումն ուղերձում գնահատվում է որպես «ԱՄՆ-ի մտադրություն շարունակել ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ», հայտնում է contact.az-ը:

Օբաման կարծիք է հայտնել, որ Ուորլիքի փորձն ու անձնական որակները կխթանեն կարգավորման գործընթացը, ու Ալիևին կոչ է արել «Հայաստանի հետ ուղիղ երկխոսության դուրս գալ՝ ներկա անելանելի իրավիճակից ելք գտնելու համար»:

«Ժամանակն է նոր ջանքեր գործադրել՝ բանակցությունների ընթացքում հասած փոխհամաձայնությունների շրջանակներում խաղաղության վերականգնման նպատակով»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում:

Իր հերքին, ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ նախօրեին Բաքու ժամանած Ջեյմս Ուորլիքին ընդունել է նախագահ Ալիևը, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ու պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: