Home / Հայաստան / Բարձրաստիճան ոստիկանին աշխատանքից ազատել են մեքենայությունների՞ համար

Բարձրաստիճան ոստիկանին աշխատանքից ազատել են մեքենայությունների՞ համար

Օրերս աշխատանքից ազատվել է ոստիկանության պահպանության վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ, համաձայն տարածված լուրերի, վերջինիս պաշտոնանկության պատճառը բացահայտված մեքենայություններն ու չարաշահումներն են։

«Ասում են՝ բացահայտվել է, որ նա գրանցել է աշխատողներ, բայց աշխատավարձն ինքն է ստացել, այս առիթով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՔԾ։ Սակայն ոստիկանության լրատվությաև վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ կադրային փոփոխությունը կառուցվածքային փոփոխությամբ է պայմանավորված», – գրում է թերթը։

Քեհեյանը պաշտոնը զբաղեցրել է 18 տարի։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում