Home / Հայաստան / Լոռու մարզում սիբիրյան խոցի նոր դեպք չի արձանագրվել, վստահեցնում են ԱՆ-ից

Լոռու մարզում սիբիրյան խոցի նոր դեպք չի արձանագրվել, վստահեցնում են ԱՆ-ից

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է՝ սիբիրյան խոցի նոր դեպք չի արձանագրվել: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության ՊՀՀ տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

«Հոսպիտալացվել էր 11 հիվանդ, այսօրվա  դրությամբ  4-ն են մնացել, ովքեր բուժումը ստանում են տնային պայմաններում, քանի որ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Շարունակվում են քարոզչությունն ու համայցերը, կենդանիների շրջանում բոլոր միջոցառումները շարունակական են»,- ասել է Թորոսյանը:

Ավելի վաղ սիբիրյան խոցի տարածման մասին գրել էր «Ժողովուրդ» թերթը: