Home / Հայաստան / Նախագահի թեկնածուների պարտադիր սահմանադրական դրույթը փոխում են Եվրոպայի հորդորով. Հարությունյան

Նախագահի թեկնածուների պարտադիր սահմանադրական դրույթը փոխում են Եվրոպայի հորդորով. Հարությունյան

ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններից մեկը 10 տարի Հայաստանում բնակվելու սահմանադրական դրույթը փոխելու հարցը բարձրացրել է Վենետիկի հանձնաժողովը: Այս մասին այսօր ասել է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այդ պահանջի մասին ահազանգել է նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը՝ անդրադառանալով 2011 թվականին փոփոխված ընտրական օրենսգրքին:

Հարությունյանը խնդրի մասին խոսել է՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունը, թե նշված շեմն իջեցնելու առաջարկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին արել է ՀՀ նախագահի աշխատակազմը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի:

Դավիթ Հարությունյանն ասել է, որ այս որոշումը որևէ ներքաղաքական շահով  պայմանավորված չէ, այլ կապված է նրա հետ, որ այդ մասին հորդոր է եղել նաև վերոգրյալ կազմակերպությունների կողմից: