Home / Հայաստան / ԱԺ-ն քվեարկեց. պետական պաշտոնյաների աշխատավարձը կբարձրանա

ԱԺ-ն քվեարկեց. պետական պաշտոնյաների աշխատավարձը կբարձրանա

69՝ «կողմ», 37՝ «դեմ» և 6՝ «ձեռնպահ» ձայներով ԱԺ-ն ընդունել է պետական պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելու օրինագիծը: Քվեարկությունից առաջ  պատգամավորները հերթական անգամ կարծիքներ են հայտնել: Մասնավորապես, դեմ է արտահայտվել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Իշխանությունը պետք է բարձրացնի հաջորդ իշխանության աշխատավարձը: Սա կատակ չէ: Նույնը նաև նախագահի աշխատավարձին է վերաբերում»,- ասել է Բագրատյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքին: Նույնն ասել է նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ անբարոյականություն է բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը, երբ ժողովուրդը ապրում է աղքատության մեջ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Փոստանջյանին հորդորել է արտահայտվել «կոռեկտության սահմաններում»: