Home / Հայաստան / Արագածոտնի մարզպետը ոստիկանների է կանչել իր տանը գազի բալոններ գտնելուց հետո

Արագածոտնի մարզպետը ոստիկանների է կանչել իր տանը գազի բալոններ գտնելուց հետո

Այսօր առավոտյան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իրեն պատկանող կիսակառույց տանը գազի բալոններ և այլ անհայտ սարքեր է հայտնաբերել և ահազանգել իրավապահներին, հաղորդում է news.am-ը։ Կայքի տեղեկություններով՝ այս պահին մարզպետի տանն արտակարգ վիճակ է՝ այնտեղ են ժամանել բազմաթիվ ոստիկաններ և ԱԻՆ աշխատակիցներ։

Նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են գազի բալոնները և այլ սարքերը բերվել ու դրվել մարզպետի տանը: