Home / Հայաստան / Երևանի քաղաքապետը հանձնարարել է տաքսիների համար կայանատեղիներ փնտրել

Երևանի քաղաքապետը հանձնարարել է տաքսիների համար կայանատեղիներ փնտրել

Այսօր Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տաքսիների նոր կայանատեղերի ստեղծման հնարավոր վայրերի վերաբերյալ։ Համաձայն քաղաքապետարանի կայքի, Մարգարյանը նման առաջադրանք է տվել՝ հաշվի առնելով տաքսիների վարորդների շահերը պաշտպանող կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նշենք, որ ավելի վաղ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպությունը հայտարարել էր, թե պատրաստվում է բողոքարկել արագաչափ տեսախցիկների արձանագրած մի շարք խախտումների ակտերը, որոնք վերաբերում են տաքսիների սխալ կայանմանը։

Լիգայի իրավաբան Մկրտիչ Մուրադյանի խոսքով՝ խախտումների միակ պատճառը Երևանում կայանատեղիների բացակայությունն է, ինչը մեծ մտահոգության տեղիք է տալիս:

Կազմակերպությունը նաև պահանջել էր կառավարությունից որոշակի ժամանակի ընթացքում լուծում տալ կանգառների խնդրին, նշելով, թե հակառակ դեպքում ավտովարորդները շարունակական բողոքի ակցիաներ կանեն: