Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանի համար իր հրաժարականը նույնպես անսպասելի էր․ թերթ

Տիգրան Սարգսյանի համար իր հրաժարականը նույնպես անսպասելի էր․ թերթ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝ Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթ։

«Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա։ Մինչդեռ 4 օր առաջ «Ժողովուրդը»-ը ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել և պատրաստվում է մեկնել Հայաստանից. նա, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Համաշխարհային բանկի փոխնախագահ։ Չցանկանալով միակողմանի ինֆորմացիա հրապարակել՝ զանգահարեցինք վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանին՝ ճշտելու ինֆորմացիան։

Բերբերյանը կտրուկ հերքեց՝ նույնիսկ երդվելու աստիճան՝ պնդելով, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տալու։ Ավաղ, «Ժողովուրդ»-ը հավատաց Բերբերյանի հերքումներին», – նշում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում