Home / Հայաստան / Վախճանվել է Վրաստանի նախկին նախագահը, ԽՍՀՄ նախկին արտգործնախարարը

Վախճանվել է Վրաստանի նախկին նախագահը, ԽՍՀՄ նախկին արտգործնախարարը

Հուլիսի 7-ին 87 տարեկանում վախճանվել է Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտգործախարար Էդուրարդ Շևարդնաձեն։ Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, որտեղ աշխատում է վերջինիս թոռնուհի Սոֆիկո Շևարդնաձեն։

Շևարդնաձեն ծնվել է 1928 թվականի հունվարի 25-ին՝ Լանչխութիի տարածաշրջանի Մամատի գյուղում (Գուրիա)։ Նախագահության տարիներին նրա դեմ մի քանի անհաջող մահափորձեր են իրականացվել, որոնց մասին ասեկոսեներ են տարածվել, թե հարձակումները ծրագրված են եղել իր իսկ կողմից։

Կենսագրական տվյալներ

1985-1990 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ արտգործնախարարր, 1985-ից մինչև 1990 թվականը՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ Եղել է Գերագույն խորհրդի՝ ԽՍՀՄ 9-11 գումարումների պատգամավոր, 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։

1990 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել « ի նշան բողոքի ընդդեմ վերահաս բռնապետության» և նույն տարում դուրս եկել ԽՄԿԿ Կենտկոմի շարքերից։

1991-ի նոյեմբերին՝ Միխայիլ Գորբաչյովի հրավերով կրկին գլխավորել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունը (այն ժամանակ կոչվել է Արտաքին հարաբերությունների նախարարություն), սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո պաշտոնը վերացվել է։

1991-1992 թվականների դեկտեմբեր -հունվար ամիսներին Շևարդնաձեն դարձել է Վրաստանի հանրապետության ռազմական հեղաշրջման հիմնական կազմակերպիչը, որի արդյունքում Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան պաշտոնանկ է արվել։

1992-1995 թվականներին Վրաստանի խորհրդարանի նախագահն է եղել, զբաղեցրել է Պետական պաշտպանության խորհրդի ղեկավարի պաշտոնը։

1995 թվականին դարձել է Վրաստանի նախագահը, 1993-ի նոյեմբերից ղեկավարել Վրաստանի քաղաքացիների միությունը, իսկ 2003 թվականի ապրիլի 9-ին վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում։

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, ընդդիմությունը իր կողմնակիցներին քաղաքացիական անհնազանդության դիմելու կոչ է արել՝ պնդելով, որ իշխանությունները անվավեր ճանաչեն ընտրությունները։

Նոյեմբերի 20-ին Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որի համաձայն շևարդնաձեամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը հավաքել էր ձայների 20․32 տոկոսը, «Դեմոկրատական վերածնունդ միություն»-ը՝ 18,84 տոկոսը։

Շևարդնաձեի հակառակորդները դա «ծաղրանք» են համարել, հայտարարել են կեղծված ընտրությունների մասին։

Ընտրությունների կասկածելի արդյունքները դարձել են «Վարդերի հեղափոխության» պատճառ։ Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Շևարդնաձեին՝ սպառնալով գրավել Կրծանիսիի նրա նստավայրը՝ նախագահի պաշտոնից չհրաժարվելու դեպքում։

2003 թվականի նոյեմբերի 22-ին Շևարդնաձեն հրաժարական է ներկայացրել։