Home / Հայաստան / «Ես ելույթ կունենամ հաջորդ հանրահավաքին»․ Գագիկ Ծառուկյանի խոսքը

«Ես ելույթ կունենամ հաջորդ հանրահավաքին»․ Գագիկ Ծառուկյանի խոսքը

Այսօր ԲՀԿ֊ի, ՀԱԿ֊ի և Ժառանգության նախաձեռնած հանրահավաքի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարճ ելույթ է ունեցել՝ խոստանալով հարցերին պատասխանել հաջորդ հանրահավաքի ընթացքում։

«Հարգելի, սիրելի ժողովուրդ, առաջին հերթին ես ուզում եմ ձեզ բոլորին ողջունել ի սրտե: Ես այսօր այստեղ եմ, ձեզ հետ եմ, ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ: Մի բան ես ուզում եմ, սիրելի ժողովուրդ, որ դուք իմանաք, որ երբեք չի եղել, որ ես հանրությանը` ժողովրդին հայտարարություն անեմ ու իմ հայտարարություններից հետ կանգնեմ։ Ինչ-որ ձեզ ասում եմ, իմացեք, որ մինչև վերջ կատարելու եմ: Ես այսօր այստեղ հատուկ ելույթ չեմ ունենալու, ելույթ են ունենալու իմ գործընկերները` ես նրանց ուշադիր լսելու եմ: Ես ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին և այն բոլոր հարցերը, ինչին որ դուք սպասում եք` ասելու եմ այդ բոլորը: Կարող եմ այսօր մի բան ասել, որ անպայման մեր երկիրը, մեր ժողովուրդն ունենալու է մեծ հաջողություն և այդ հաջողության սկիզբը դրվում է այսօր` այստեղ․․․

…Ես հայտարարում եմ, որ ես նույնպես պատրաստ եմ ձեր հետ` ձեր կողքին լինելուն: Միայն ես նորից եմ ձեզ ասում, մենք պետք է լինենք միասնական, ազգովի, պետք է գործենք շատ խելամիտ, հաշվարկված քայլերով, որ մենք կարողանանք հասնել այդ փոփոխություններին: Այդ դեպքում հաջողությունը ավելի շուտ կգա, քան մենք սպասում ենք: Ամենակարևորը իմացեք, որ ես ձեզ հետ եմ, մյուս հանրահավաքին ես իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք»,- մասնավորապես, ասել է Ծառուկյանը: