Home / Հայաստան / Բագրատյանը բացատրել է՝ ինչու չի կարելի բարեփոխումների նախարարություն ստեղծել

Բագրատյանը բացատրել է՝ ինչու չի կարելի բարեփոխումների նախարարություն ստեղծել

Բարեփոխումը պետք է գործելակերպ լինի բոլոր նախարարությունների համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ դեմ արտահայտվելով Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ստեղծելու Կառավարության ծրագրին:

Բագրատյանն ասել է, որ բարեփոխումների նախարարություն չի կարող լինել:

«Կարելի է վերացնել Առողջապահության նախարարությունը, քանի որ այնտեղ կա ֆինանսների ֆունկցիա և Ֆինանսների նախարարությունում ստեղծել առողջապահության բաժին։ Բայց այդպես չեն անում, քանի որ առողջապահությունն ունի իր սպեցիֆիկ ֆունկցիան: Հիմա՝ «բարեփոխում» ֆունկցիա չկա: Կա մաքսավորում, մաքսային կոմիտե է ստեղծվում, կա հարկավորում՝ հարկային կոմիտե է ստեղծվում, ֆինանսավորում՝ ֆինանսների նախարարություն է ստեղծվում: Բարեփոխումը վիճակ է, փոփոխություն է: Բարեփոխումը պետք է գործելակերպ լինի բոլոր նախարարությունների համար»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է ինտեգրմանը, Բագրատյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու հարցում գրեթե անելիք չկա։

«Համարյա ինտեգրվել, վերջացրել ենք», – ասել է նա: