Home / Տեսանյութեր / Ղարաբաղում ևս մեկ զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Ղարաբաղում ևս մեկ զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արսեն Արբեստի Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը գնդակոծել է հայկական դիրքերը։

Նշենք, որ, համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, վերջին 3 օրերի ընթացքում Կարապետյանը շփման գծում հակառակորդի գնդակից զոհված 3-րդ զինծառայողն է։ Փետրվարի 28-ին սպանվել էին 35-ամյա Արտակ Աղեկյանը և 19-ամյա Հայկ Բարոյանը: