Home / Հայաստան / Հակոբ Հակոբյանին ազատ են արձակել․ նրան, հնարավոր է, վիրահատեն․ armtimes.com

Հակոբ Հակոբյանին ազատ են արձակել․ նրան, հնարավոր է, վիրահատեն․ armtimes.com

Երեկ ուշ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին գրոմ է Armtimes.com֊ը՝ վկայակոչելով Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանին, ով ասել է, որ նախկին պատգամավորն իրեն վատ է զգում և հնարավոր է այսօր նրան հիվանդանոց տեղափոխեն՝ վիրահատության: Հակոբյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ, պաշտոնական վարկածի համաձայն, նախկին պատգամավորի ձերբակալությունը կապված էր ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի հետ, որը հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու հոդվածներով։

Վերջին ամիսներին Հակոբ Հակոբյանի անունը շրջառվում էր Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Հիշողություն» ֆիլմի առնչությամբ, որի պրեմիերան պետք է կայանար փետրվարի 10-ին։ Հակոբ Հակոբյանը ֆիլմի սցենարի հեղինակն է։ Ֆիլմի պրեմիերան, սակայն, հետաձգվել է անորոշ ժամանակով։