Home / Հայաստան / Իշխանությունը որոշում է սահմանադրական հանրաքվեի անցկացման օրը․ «ՀԺ»

Իշխանությունը որոշում է սահմանադրական հանրաքվեի անցկացման օրը․ «ՀԺ»

Իշխանական շրջանակներոմ սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, և նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ 

Երեկ թերթի թղթակիցը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 29-ին։

«Ես չեմ կարող ասել, դա արդեն իմ որոշելիք հարցը չէ, ըստ պատրաստ լինելու աստիճանի, բայց գրաֆիկն այնպես է, որ ԱԺ պետք է որ հասցնենք օգոստոսի վերջին: Այն տարբերակը, որ կգնա քննարկման, այդ թվում և ԱԺ, կա՛մ օգոստոսի վերջին, կա՛մ սեպտեմբերի սկզբին կլինի»: Անցյալ շաբաթ մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մի շարք առանցքային ճշգրտումներ է արել»,  ֊ պատասխանել է Ղազինյանը։ 

Նշենք, որ սահմանդրական փոփոխությունները նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Փոփոխությունների համաձայն, Հայաստանը պետք է անցնի կառավարման խորհրդարանական համակարգի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում