Home / Հայաստան / Դատավորի հայտարարագրից․ 33 հազար դոլարի նվիրատվություն է ստացել․ «Ժողովուրդ»

Դատավորի հայտարարագրից․ 33 հազար դոլարի նվիրատվություն է ստացել․ «Ժողովուրդ»

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստացել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն, 2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 764 հազար դրամ (մոտ 1600 դոլար):

Դատավորի կինը՝ Կարինե Բոյաջյանը, համաձայն հայտարարագրի, ավելի հարուստ է: Նրա դրամական միջոցները 2014թ. կազմել են 500 հազար դրամ, 8 հազար 500 դոլար և 33 հազար եվրո: Դատավորի կնոջ ամսական աշխատավարձը 268 հազար դրամ է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում