Home / Հայաստան / Ինքնասպան եղած քաղաքացին երկտողում իր մահվան մեջ մեղադրել է նաև ոստիկաններին․ ՀՔԾ

Ինքնասպան եղած քաղաքացին երկտողում իր մահվան մեջ մեղադրել է նաև ոստիկաններին․ ՀՔԾ

Քաղաքացի Համազասպ Հ․֊ն իր ինքնասպանության համար մեղադրել է Հայկանուշ Հ․֊ին և ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներին։ Ինչպես նշում է Հատուկ քննչական ծառայությունը, այս մասին նշված է եղել երկտողում, որը հայտնաբերվել է օգոստոսի 19-ին ինքնասպան եղած Համազասպ Հ․֊ի տաբատի գրպանում դիակի զննության ժամանակ։

Այլ մանրամասներ ՀՔԾ֊ն դեռևս չի հայտնում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։