Home / Ապատեղեկատվություն / Հրադադարի նոր համաձայնագիր. 2016-ի լուր՝ ըստ Մեսրոպ Հարությունյանի

Հրադադարի նոր համաձայնագիր. 2016-ի լուր՝ ըստ Մեսրոպ Հարությունյանի

Ամանորին ընդառաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարները ստորագրել են հրադադարի նոր համաձայնագիր և պայմանավորվել են առաջնագծից հետ քաշել ծանր ռազմական տեխնիկան, դադարեցնել բոլոր տեսակի կրակոցները: Հրադադարի հաստատումից անմիջապես հետո երեք երկրների ղեկավարները կսկսեն ինտենսիվ բանակցություններ՝ համաձայնեցնելու խաղաղության համապարփակ համաձայնագրի պայմանները: