Home / Ապատեղեկատվություն / Օլիմպիական չեմպիոն՝ 20 տարի անց. 2016-ի լուր՝ ըստ Արմեն Նիկողոսյանի

Օլիմպիական չեմպիոն՝ 20 տարի անց. 2016-ի լուր՝ ըստ Արմեն Նիկողոսյանի

Ամանորին ընդառաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

20 տարի անց հայաստանցի մարզիկը հռչակվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ռիո Դե ժանեյրոյում ընթացող ամառային Օլիպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել է Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա 2-րդ ոսկե մեդալն է Օլիմպիական խաղերում. 1996 թվականին օլիմպիական չեմպիոն էր հռչակվել ըմբիշ Արմեն Նազարյանը:

****

Երևանում վերջին 20 տարիների ընթացքում 1-ին անգամ բաց մամուլի ասուլիսով հանդես եկավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, որը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի ֆինանսական հաշվետվությունը, նաև տեղեկացրեց, թե ում հաշվեկշռում է գտնվում Դավթաշենում բացված գեղեցիկ «Օլիմպավանը»: