Home / Բանակ / Ադրբեջանի ՊՆ֊ն հրաժարվում է սահմանին գերեվարված քաղաքացուց

Ադրբեջանի ՊՆ֊ն հրաժարվում է սահմանին գերեվարված քաղաքացուց

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը չի հերքում ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեի՝ հայկական ուժերի կողմից փետրվարի 1-ին գերեվարման փաստը՝ միևնույն ժամանակ նշելով, որ վերջինս պարբերական կարգազանցության հետևանքով հեռացվել էր բանակից ու ներկայումս չի հանդիսանում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Turan գործակալությանը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրության մեջ հերքում է դիվերսիոն փորձի վերաբերյալ տեղեկությունները։

Նշենք, որ երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 1֊ին ադրբեջանական կողմի նախաձեռնած դիվերսիոն փորձի ընթացքում Պաշտպանության բանակի առաջապահ ուժերին հաջողվել էր գերեվարել 22֊ամյա Էլնուր Հյուսեինզադեին, վիրավորվել էր ևս մեկ ադրբեջանցի զինծառայող։