Home / Բանակ / Կապանում զինվորական մեքենա է ընկել գետը․ տուժածներ չկան

Կապանում զինվորական մեքենա է ընկել գետը․ տուժածներ չկան

Փետրվարի 2-ին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, գրում է կայքը, մեքենայում եղել են մեծ թվով զինվորներ։

Տեղի բնակիչները կայքի հետ զրույցում ասել են, որ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հետազոտման նպատակով 26 զինվոր տեղափոխվել են հիվանդանոց։

Tert.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ավտոմեքենան թեթև վնասվել է, լուրջ բան չի եղել, ոչ ոք չի տուժել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պատճառով է դեպքը տեղի ունեցել, Հովհաննիսյանը պատասխանել է․ «Դե հիմա կարող է սղացրել է մեքենան»։