Home / Բանակ / 3 ամսվա մեջ՝ 16 մահացության դեպք բանակում․ ՀՔԱՎ

3 ամսվա մեջ՝ 16 մահացության դեպք բանակում․ ՀՔԱՎ

2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում մահացել է 16 շարքային և պայմանագրային զինծառայող։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության համաձայն՝ մահացության 16 դեպքերից 8-ը զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 2-ը՝ սպանության (զենքի հետ վարվելու կանոնների խախտում), 2-ը՝ դժբախտ պատահարների (1-ը՝ ավտովթարի, 1-ը՝ շմոլ գազի թունավորումից), 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 1-ը՝ առողջական խնդիրների պատճառով։ Եվս մեկ դեպք տեղի է ունեցել դեռևս չբացահայտված հանգամանքներում։

Մահացության դեպքերից 4 տեղի է ունեցել Հայաստանում, իսկ 12-ը՝ Լեռնային Ղարաբաղում։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում ևս գրանցվել է մահացության 16 դեպք, որոնցից 3-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախատման, 3-ը՝ սպանության, 5-ը՝ դժբախտ պատահարի, 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու։

«2017 թվականին հրադադարի ռեժիմի խախտման հետևնաքով մահվան դեպքերը մոտ 3 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ սպանության և ինքնասպանության դեպքերը նվազել են համապատսխանաբար 1-ով և 4-ով։ Այսպիսով՝ սպանոթյան և ինքնասպանության դեպքերի ընդհանուր թիվը 2016 թվականի նույն ժամանակահատվածում 8 էր, իսկ 2017-ին՝ 3», -նշված է ուսումնասիրության մեջ։