Home / Բանակ / Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Երեկ՝ մայիսի 4-ին, Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանը:

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորի վիճակն այս պահին ծանր է և վերջինս գտնվում է Բերդի հոսպիտալում։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Tert.am-ը տեղեկացել է Տավուշի հոսպիտալից, որ երեկ զինվորը վիրահատվել է, «անդամահատություն՝ սրունքի ստորին շրջանների երրորդական շրջանից»։