Home / Բանակ / Սահմանին 3 զինծառայող է վիրավորվել

Սահմանին 3 զինծառայող է վիրավորվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ նշելով, որ վիրավորումներն ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանք են։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր առավոտվանից սկսած հակառակորդը շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։