«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը՝ Գևորգ Մկրտչյանը ձերբակալվել է՝ կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։
Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։ Ձերբակալվել է նաև նույն ՔԿՀ֊ի օպերատիվ բաժնի պետը։
Ձերբակալվել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկը՝ կաշառք տալու մեղադրանքով։
Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու հատկանիշներով։
«Բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր»,֊ ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանյան բանտերում տիրող իրավիճակի մասին՝ այստեղ