Home / Բանտ / Թուքիան իսլամիստներին վերադարձնում է արևմուտք

Թուքիան իսլամիստներին վերադարձնում է արևմուտք

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թուրքիան սկսել է արտաքսել Սիրիայից գերեվարված օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ենթադրաբար «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ են։

Ներքին գործերի նախարարությունն արդեն հայտնել է արտաքսված ԱՄՆ քաղաքացու մասին։ Հայտարարվել է, որ ևս 7 Գերմանիայի քաղաքացիներ կարտաքսվեն նոյեմբերի 14-ին։ Տեղահանման կենթարկվեն նաև Ֆրանսիայի քաղաքացիներ ու ԻՊ֊ի անդամներ Իռլանդիայից և Դանիայից։ Նրանք կուղարկվեն այն երկրներ, որոնց քաղաքացին հանդիսանում են։ Եվրոպական երկրները դեռևս չեն արձագանքել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում կատարված ռազմական գործողությունների արդյունքում գերեվարվել են ավելի քան 300 օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են Իսլամական պետությանն անդամակցելու մեջ։ Թուրքական բանտերում ավելի քան հազար արտասահմանցի ջիհադիստ կա։ Էրդողանը բազմիցս քննադատել է եվրոպական երկրներին՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի արդյունքում գերեվարված իրենց քաղաքացիների ճակատագրով չհետաքրքրվելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին կոչ էր արել եվրոպական երկրներին ընդունել ԻՊ անդամ իրենց քաղաքացիներին, ովքեր Սիրիայի տարածքում գտնվում են քրդերի հսկողության տակ։ Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում քրդական կողմը հայտարարել էր մի քանի հարյուր փախուստի դիմած օտարերկրացու մասին։

Մի շարք եվրոպական երկրներ, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, քաղաքացիությունից զրկել են իրենց քաղաքացիներին, ովքեր Սիրիայում կամ Իրաքում ջիհադիստներին են միացել։ Թուրքիան հայտարարել է իր տարածքից օտարերկրյա գերիների արտաքսման մասին, սակայն դեռևս պարզ չէ, կընդունեն արդյոք այդ մարդկանց իրենց քաղաքացիության երկրներում։