Home / Նոր պատմականություն / Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղության խնդիր է

Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղության խնդիր է

Վերջին ժամանակներում շատ են հնչում կոչերը, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթացներին, այս կամ այն կերպ դրանց մասնակցի, և, ի վերջո, դառնա լիիրավ կողմ` Հայաստանի և Ադրբեջանի հետ: Շատ կարևոր է ըմբռնել. Հայաստանի և Ադրբեջանի բախումը Լեռնային Ղարաբաղի ՀԱՄԱՐ չէ, Լեռնային Ղարաբաղի ՄԱՍԻՆ է: Միայն այս դեպքում է, որ Լեռնային Ղարաբաղը դառնում է բանակցային կողմ: Ոչ մի պատահականություն չկա, որ խաղաղության բանակցություններից Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց հենց Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Խաղաղության բանակցություններից դուրս մղվեց ոչ թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, այն շարունակեց մասնակցել դրան, պաշտպանելով իր կոռումպացված տնտեսական շահերը, հատկապես բանակի մատակարարումները յուրացնելու ոլորտում: Խաղաղության բանակցություններից դուրս մղվեց երկիրը և ժողովուրդը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը անլուծելի դարձավ հենց կոռուպցիայի պատճառով:

Ո՞վ չգիտի, որ ամեն մի հայ իր կենացում առաջինը ցանկանում է խաղաղություն: Բայց այդպես չէ այն քաղաքական բիզնեսմենների համար, որ պատերազմի վրա միլիարդատեր են դարձել: Կլսե՞նք իսկական ղարաբաղցիների ձայնը, որոնք պահանջում են բարիդրացիական հարաբերություններ Ադրբեջանի հետ:

Չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության» նախագահ Մուսթաֆա Աքընջին զուգահեռ անցկացրեց 1974 թ. Կիպրոսում թուրքական ներխուժման և 2019 թ. Սիրիա թուրքական ներխուժման միջև: Ֆեյսբուքում հոկտեմբերի 12-ին գրել է. «Այսօր, չնայած մենք (ներխուժումը) անվանում ենք «Խաղաղության աղբյուր» գործողություն, այն, ինչ թափվում է, ջուր չէ, այլ՝ արյուն է: Այդ իսկ պատճառով, իմ ամենամեծ ցանկությունն է, որ երկխոսությունը և դիվանագիտությունը հնարավորինս արագ հաջողեն»: Պարզ է՝ թուրք ազգայնամոլները այն դատապարտեցին:

Մուսթաֆա Աքընջին խոր և ուսանելի դաս է տալիս ղարաբաղյան ղեկավարությանը և գեներալներին: «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության» նախագահը հստակ մատնանշում է, որ Կիպրոսի թուրքերի շահերը զոհաբերվեցին Անկարայի շովինիստական երազանքներին:

Մուսթաֆա Աքընջին կարծես հուշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերնախավն է, որ պետք է դատապարտի հայաստանյան ղեկավարության շովինիստական կեցվածքը, քանզի խաղաղությունը առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին է հարկավոր: Իսկ երբ ինչ որ մեկը ղարաբաղյան ղեկավարության անունից միլիտարիստական հայտարարություն է անում, կամ ծայրահեղ դեբիլ է, կամ պատերազմի վրա փող սարքող ծախված տականք: Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը կոնֆլիկտային հայտարարություն են անում, լիցքաթափողը պիտի լինի Լեռնային Ղարաբաղը:

Խաղաղասիրական զիջումներ պետք է հնչեն Լեռնային Ղարաբաղի պաշտոնատարներից և քաղաքացիական հասարակությունից: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյանները, եթե ուզում են մասնակցել բանակցություններին, պետք դրան պատրաստ լինեն: Նրանք պետք է համապատասխան լինեն բանակցության ձևաչափին, ունենան համապատասխան դիվանագիտական մակարդակ: Լեռնային Ղարաբաղի համար այդ դիվանագիտական մակարդակը խելացի, հավասարակշռված, ընդունելի խաղաղասիրակամ առաջարկներն են: Չկան այդ բովանդակային խաղաղասիրակամ առաջարկները, Լեռնային Ղարաբաղի ներկայությունը ավելորդ է, և ոչ ոք, նույնիսկ՝Հայաստանի, նրան չի կարող դիտարկել անկախ բանակցային կողմ:

Հյուսիսային Կիպրոսի նախագահից օրինակ վերցնելը ճիշտ քայլ է, բայց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համար այդպիսի քաղաքական զգացողությունը անհասանելի է:

Վարդան Ջալոյան

Tekali Taxi