2026 թ. մայիս 24, կիրակի

Ֆրանսիայի մի քանի սենատորներ ցանկանում են դիմել Գերագույն դատարան

Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք սենատորներ կդիմեն Սահմանադրական խորհուրդ նախորդ օրը Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց Ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ: Այս մասին APA գործակալությանը հայտնել է սենատոր Նատալի Գուլեն:

Նրա խոսքով` այս պահին սենատորների մի խումբ ստորագրահավաք է անցկացնում նաև Գերագույն դատարան դիմելու համար:

«60 սենատորների ստորագրություն հավաքելու դեպքում, մենք կդիմենք Գերագույն դատարան», - նշել է նա:

Սենատորը հայտարարել է, որ տվյալ օրինագծի ընդունումը մեծ հարված կհասցնի նախևառաջ Թուրքիայի և հնարավոր է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Նա նշել է նաև, որ այս որոշումը կարող է հանգեցնել Ֆրանսիայի` որպես «ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի հանդեպ վստահության կորստի»: